Նորություններ

Ապաքինման համար կպահանջվի 6 շաբաթ

Սպորտ 2014-12-15

Հենրիխ Մխիթարյանը, ով մկանային վնասվածք էր ստացել Բեռլինի «Հերտայի» դեմ խաղում, 6 շաբաթ կբացակայի նախատեսված ֆուտբոլային հանդիպումներից: «Հերտայի» դեմ խաղում դորտմունդցիները պարտվել էին նվազագույն հաշվով: 33-րդ րոպեին Հենրիխը հարվածի պահին ձգել էր ազդրի մկանը՝ չկարողանալով շարունակել հանդիպումը:
Հետազոտությունից հետո «Բորուսիայի» բժիշկ Մարկուս Բրաունը նշել է, որ Մխիթարյանի ապաքինման համար կպահանջվի 6 շաբաթ:
 
Հիշեցնենք, որ այս տարի դորտմունդցիները Բունդեսլիգայում անցկացնելու են ևս 2 խաղ՝ մրցելով «Վոլֆսբուրգի» (դեկտեմբերի 17-ին) և «Վերդերի» (դեկտեմբերի 20-ին) հետ:
 
2015թ.-ին Գերմանիայի առաջնությունում Յուրգեն Կլոպի թիմի առաջին խաղը կայանալու է հունվարի 30-ին Լևերկուզենում, որտեղ մրցակիցը լինելու է «Բայերը»:
 
Այս մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում դեռ գոլ չի խփել Չեմպիոնների լիգայում և գերմանական Բունդեսլիգայում:
 
Նա միայն մեկ անգամ աչքի է ընկել Գերմանիայի Գավաթում:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: