Նորություններ

Մագնուս Կարլսենը` hավակնորդների մրցաշարի հաղթող

Սպորտ 2013-04-02

Լոնդոնում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Հաղթողը Նորվեգացի Մագնուս Կարլսենն է , թեև նա վերջին՝ 14-րդ, տուրում սպիտակներով զիջեց Պետեր Սվիդլերին (Ռուսաստան), բայց 8,5 միավորով մնաց առաջատար:

Կարլսենը վերջին տուրում պարտվեց Պյոտր Սվիդլերին: Հավասար արդյունքի պայմաններում Կարլսենը գրավեց առաջին տեղը, քանի որ մրցաշարում տարել էր 5 հաղթանակ, իսկ Կրամնիկը՝ 4 հաղթանակ: Անձնական հանդիպումներում հաշիվը հավասար էր՝ երկու ոչ ոքի:

Ռուս Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) վճռորոշ պարտիայում զիջեց Վասիլի Իվանչուկին (Ուկրաինա) և 8,5 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը:

Եռյակը եզրափակեց Լևոն Արոնյանը 8 միավորով: Սվիդլերը, որը նույնպես իր ակտիվում ունի 8 միավոր, զբաղեցրեց 4-րդ տեղը:

Սկզբնաղբյուր՝ www.panarmenian.net

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: