Նորություններ

Լևոն Արոնյանի գրանցած արդյունքները

Սպորտ 2014-12-12

Համաշխարհային մտավոր խաղերում, որոնք անց են կացվում Պեկինում, արագ շախմատի մրցաշարի 7 տուրից 4-ն արդեն ավարտվել են։ Խաղերում ձեռք բերած միավորներով գրոսմայստեր Լևոն Արոնյանն ընթանում է երրորդ տեղում։
Արոնյանը սևերով հաղթել է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին, սպիտակներով առավելության է հասել լեհ Ռադոսլավ Վոյտաշեկի նկատմամբ, սևերով պարտվել է ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին և սպիտակներով ոչ ոքի է խաղացել հունգարացի Պետեր Լեկոյի հետ:
 
Առաջատարն է չինացի Վան Հաոն, որն ունի 3,5 միավոր։ Երկրորդը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն է՝ 3 միավոր:
 
Մրցաշարին մասնակցում են նաև Վասիլի Իվանչուկը, Յան Նեպոմնյաշչին, Վան Յուն, Լենյեր Դոմինգեսը, Շաքրիյար Մամեդյարովը, Էթյեն Բաքրոն, Մաքսիմ Վաշյե-Լագրավը և Պենտալա Հարիկրիշնան։
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: