Նորություններ

Հայ պատանին՝ «Շչելկունչիկ»-ի մրցանակակիր

Ուշագրավ 2014-12-11

Մոսկվայում անցկացվել է Պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 15-րդ միջազգային մրցույթը, որին մասնակցել են 9-14 տարեկան 48 պատանի երաժիշտներ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղասախստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ավստրիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Թայլանդից:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ այս տարվա հոբելյանական մրցույթին Հայաստանից մասնակցել են Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի ջութակահար Պոլինա Շարաֆյանը և շեփորահար Դանիել Մելքոնյանը:

 
14-ամյա Դանիել Մելքոնյանն արժանացել է «Բրոնզե Շչելկունչիկ» մրցանակի, իսկ 12-ամյա Պոլինա Շարաֆյանը՝ դիպլոմի: Դանիելը հանդես է եկել Ա. Գեդիկեի, Ս. Ռախմանինովի, Է. Բարայի, Յ. Գումմելի ստեղծագործություններով: 
 
Պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 15-րդ միջազգային մրցույթն անցկացվել է 3 անվանակարգերում՝ դաշնամուր, փողային և հարվածային գործիքներ, լարային գործիքներ՝ ջութակ, թավջութակ, տավիղ: Պատանի երաժիշտ-կատարողների ելույթները գնահատել է անվանի երաժիշտներից կազմված հեղինակավոր ժյուրին:   
 
Նշենք նաև, որ «Շչելկունչիկ» մրցույթին Հայաստանի պատվիրակները մշտապես ցուցաբերել են ակտիվ մասնակցություն՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր՝ 2006 թ. Էմանուել Ճգնավորյան (ջութակ)՝ «Արծաթե Շչելկունչիկ-2006», 2009 թ. Դիանա Խաչատրյան (դաշնամուր)՝ դիպլոմ, 2011 թ. Եվգենիա Աբրահամյան (դաշնամուր)՝ դիպլոմ, 2012 թ. Դիանա Ադամյան (ջութակ)՝ «Արծաթե Շչելկունչիկ-2012»:
 
Աղբյուրը՝ mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: