Նորություններ

Հայտնի են եզրափակիչ դուրս եկած թիմերը

Սպորտ 2014-12-11

Արդեն հայտնի են Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի եզրափակիչ դուրս եկած 16 թիմերը: Առաջին տեղով 1/8 եզրափակիչ դուրս են եկել Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Աթլետիկոն», Դորտմունդի «Բորուսիան», Մյունխենի «Բավարիան», Լոնդոնի «Չելսին», պորտուգալական «Պորտուն» և «Մոնակոն»:
Լոնդոնի «Արսենալը», ֆրանսիական ՊՍԺ-ը, Թուրինի «Յուվենտուսը», Լևերկուզենի «Բայերը», Դոնեցկի «Շախտյորը», շվեյցարական «Բազելը», անգլիական «Մանչեսթեր Սիթին» և Գելզենկիրխենի «Շալկեն» եզրափակիչի ուղեգիր ապահովեցին՝ խմբերում գրավելով երկրորդ տեղը:
 
Հունական «Օլիմպիակոսը», Ամստերդամի «Այաքսը», անգլիական «Լիվերպուլը», ռուսական «Զենիթը», Հռոմի «Ռոման», բելգիական «Անդերլեխտը», Լիսաբոնի «Սպորտինգն» ու Բիլբաոյի «Աթլետիկը» խմբերում հայտնվեցին երրորդ տեղում, ինչի շնորհիվ մրցելույթները կշարունակեն Եվրոպայի լիգայում:
 
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 15-ին: Խմբերի հաղթողները կմրցեն երկրորդ տեղ գրաված թիմերի հետ: Այս փուլում իրար չեն կարող հանդիպել նույն երկիրը ներկայացնող և նույն խմբից դուրս եկած թիմերը:
 
Խմբային փուլից հետո ռմբարկուների ցուցակը 9 գոլով գլխավորում է Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն, ով 1 գնդակով գերազանցում է «Բարսելոնայի» արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսիին:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: