Նորություններ

Լևոն Արոնյանը պարտվեց Պյոտր Սվիդլերին

Սպորտ 2013-03-29

Մարտի 28-ին Լոնդոնում կայացավ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրը: Հայաստանի գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով պարտվեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին՝ կրելով երկրորդ պարտությունը լոնդոնյան մրցաշարում։ Հիշեցնենք նաև, որ Արոնյանը պարտվել էր նաև աշխարհի փոխչեմպիոն Բորիս Գելֆանդին։

Արոնյանը 6,5 միավորով նահանջեց երրորդ տեղ։ Առաջատարը Մագնուս Կարլսենն է, որը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ ոչ ոքի խաղալուց հետո ունի 7,5։ 7 միավորով երկրորդ տեղ է բարձրացել աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, որը 11-րդ տուրում առավելության հասավ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ։

12-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի Վլադիմիր Կրամնիկի հետ։ Մագնուս Կարլսենը կխաղա Վասիլի Իվանչուկի հետ։ Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր։ Հաղթողը հայտնի կդառնա ապրիլի 1-ին։
 
Սկզբնաղբյուր՝ www.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: