Նորություններ

«Բորուսիա»-ն 13 միավորով առաջնորդում է “D” խումբը

Սպորտ 2014-12-10

«Բորուսիա»-«Անդերլեխտ» խաղում գրանցվել է ոչ ոքի: Թեև 6-րդ տուրում Գերմանիայի փոխչեմպիոնը 1:1 հաշվով ավարտեց բելգիական «Անդերլեխտի» հետ խաղը, սակայն 13 միավորով առաջնորդում է “D” խումբը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված էր «Բորուսիայի» մեկնարկային կազմում և ամենաակտիվներից էր խաղադաշտում:
Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով, թեև 2 թիմերն էլ ունեցան իրական գոլային պահեր: Մխիթարյանը կորցրեց 2 լավ հնարավորություն: Առաջին դեպքում պաշտպանը նրան թույլ չտվեց գրավել դատարկ դարպասը, իսկ երկրորդ դեպքում Հենրիխը շեղ հարվածեց հարմար դիրքից:
 
Յուրգեն Կլոպի թիմը շատ ակտիվ սկսեց երկրորդ խաղակեսը և սկզբնամասում ստեղծեց մի քանի վտանգավոր պահեր: Մխիթարյանը դարպասի ուղղությամբ կատարեց ևս 2 վտանգավոր հարված, սակայն «Անդերլեխտի» դարպասապահ Սիլվիո Պրոտոն անցկացնում էր հիանալի հանդիպում:
 
Այնուամենայնիվ, 58-րդ րոպեին նույնիսկ Պրոտոն չկարողացավ փրկել հյուրերին, իսկ իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն առաջ մղեց դորտմունդցիներին: Գոլից հետո «Բորուսիան» ուներ մեծ առավելություն, բայց բաց թողեց գոլ խփելու մի քանի հնարավորություններ, ինչի համար պատժվեց վերջանամասում:
 
Ամբողջ խաղին մասնակցած Հենրիխ Մխիթարյանը կորցրեց ևս մի քանի իրական գոլային պահեր, իսկ Ալեքսանդր Միտրովիչն օգտագործեց իր պահը: 84-րդ րոպեին սերբ հարձակվողը խփեց հյուրերի պատասխան գոլը՝ վերջակետ դնելով խաղին:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: