Նորություններ

Երաժշտական ծրագիրն ընթացքի մեջ է

Ուշագրավ 2014-12-09

Ըստ ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ մինչ դեկտեմբերի 24-ը շարունակվում են հանրապետության շնորհալի պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարողների համար կազմակերպած «Հրավիրյալ երաժիշտ-մանկավարժների «Վարպետության դասընթացներ» ծրագիրը:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ:

Վարպետության դասընթացներն անցկացնում են Մոսկվայի անվանի արվեստագետներ՝ ՌԴ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստ, Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, կլարնետահար Ռաֆայել Բաղդասարյանը և անվանի ալտահար, միջազգային փառատոների և մրցույթների դափնեկիր Մաքսիմ Նովիկովը:

«Հրավիրյալ երաժիշտ-մանկավարժների «Վարպետության դասընթացներ» նախագծի նշանակությունը կարևոր է մշակութային կրթության գործընթացում սաների և նրանց ուսուցիչների համար դասավանդման նոր մոտեցումների կիրառման, մասնագիտական գիտելիքների ու փորձի փոխանակման, տեղում մեթոդական ու գործնական օգնություն ցուցաբերելու, պատանիների շրջանում երաժշտակատարողական հետաքրքրության խթանման համատեքստում:
 
Աղբյուրը՝ mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: