Նորություններ

Համատեղ համերգ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ

Ուշագրավ 2014-12-08

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը նախաձեռնել են համատեղ համերգային ծրագիր, որը նվիրված է լինելու 1915թ. Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին:

Որպես մենակատար ներկայանալու է դաշնակահարուհի Ժանիա Աուբակիրովան (Ղազախստան): Համերգը կայանալու է դեկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Համերգի ընթացքում հնչելու է Ռախմանինովի (Դաշնամուրի կոնցերտ թիվ 3), Մալերի (Սիմոֆինա թիվ 1) ստեղծագործություններից: Համերգը ղեկավարելու է Էդուարդ Թոփչյանը:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: