Նորություններ

Պեղվել է ցայժմ անհայտ ամրոց

Ուշագրավ 2014-12-04

Ուիլշիրում (Բրիտանիա) անցկացված պեղումների ժամանակ հայտնաբերվել է ամրոց-պալատ, որը, ենթադրվում է՝ միջնադարյան ամենամեծ թագավորական պալատներից է եղել և պատկանել է Հենրի I-ին: 12-րդ դարին թվագրվող պալատը հայտնաբերվել է ռենտգենային տեխնոլոգիաների միջոցով:

Այն ունի 170մ երկարություն, 65մ լայնություն, մինչև 3մ հաստությամբ պատեր: Ներսում կան բազմահարկ շինություններ: 

Տեղանքում հայտնաբերվել են նաև տասնյակ սովորական տներ: Սա առաջին անգամ է, որ բրիտանացի հնագետները նախկինում անհայտ պալատ են հայտնաբերում:
 
Գտածոն կարևոր է համարվում նորմանների ժամանակշրջանի Անգլիայի պատմության ուսումնասիրության տեսանկյունից:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: