Նորություններ

ՈւԵՖԱ-ն մերժել է ներկայացված բողոքները

Սպորտ 2014-12-04

Բելգրադում Սերբիայի և Ալբանիայի հավաքականների միջև անցկացված ֆուտբոլային հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպի պատճառով անավարտ մնացած խաղի վերաբերյալ ներկայացված բողոքները ՈւԵՖԱ-ն մերժել է: Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն Սերբիայի և Ալբանիայի հավաքականներին գրանցել էր պարտություն այդ խաղում տեղի ունեցած միջադեպի պատճառով:
Հոկտեմբերի 14-ին կայացած հանդիպումը դադարեցվել էր 42-րդ րոպեին խաղադաշտի վրա թռչող սարքի միջոցով հայտնված Մեծ Ալբանիայի (ներառյալ Կոսովոն) դրոշի պատճառով:
 
Սերբիան ու Ալբանիան թշնամական հարաբերություններ ունեն Կոսովոյի պատերազմից և անկախացումից հետո: Պատմականորեն սերբական հող համարվող այժմ անկախ Կոսովոյի բնակչության 90 տոկոսն ալբանացիներ են:
 
Եվրո-2016-ի ընտրական փուլում սերբերն ու ալբանացիները Հայաստանի, Պորտուգալիայի և Դանիայի հավաքականների հետ ընդգրկված են I խմբում:
 
Խմբի առաջատար Դանիան 4 խաղերից հետո ունի 7 միավոր, իսկ 3-ական հանդիպումներ անցկացրած Պորտուգալիան հավաքել է 6 միավոր, Ալբանիան՝ 4, Հայաստանն ու Սերբիան՝ մեկական:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: