Նորություններ

ՀՀ նախագահը մասնակցել է ԵՊԲՀ-ի գիտխորհրդի հատուկ նիստին

Կրթական 2013-03-28

Մարտի 27-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի է ունեցել գիտխորհրդի հատուկ նիստ, որին մասնակցել է Սերժ Սարգսյանը: Նիստը նվիրված է եղել ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԲՀ-ի վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ Հովհաննես Սարուխանյանի ծննդյան 75-ամյակին և աշխատանքային գործունեության 50-ամյակին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով, բժշկագիտության զարգացման գործում ունեցած ակնառու վաստակի, առողջապահության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերած անմնացորդ նվիրումի համար Հովհաննես Սարուխանյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Հանրապետության նախագահը Հովհաննես Սարուխանյանին հանձնել է պետական բարձր պարգևը, շնորհավորել և հաջողություններ մաղթել անվանի գիտնականին ու վիրաբույժին, ում անունը, Նախագահի խոսքով, երախտագիտությամբ են հիշում նրա սաները, ուսանողները, բոլոր նրանք, ովքեր կարողացել են ջանասիրությամբ յուրացնել վաստակաշատ գիտնականի տված գիտելիքները, դառնալ լավ, պիտանի մասնագետներ:
 
Աղբյուրը` news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: