Նորություններ

Վասիլի Իվանչուկը կրկին պարտվեց Լևոն Արոնյանի հետ խաղում

Սպորտ 2013-03-28

Մարտի 27-ին Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում 2-րդ անգամ հաղթեց Վասիլի Իվանչուկին: Մրցաշարի 10-րդ տուրում Լ. Արոնյանը ուժերը չափեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ:

Լոնդոնում ընթացող մրցաշարի 3-րդ տուրում շախմատիստները ևս խաղացել էին, և այն ժամանակ սև խաղաքարերով առավելության էր հասել Արոնյանը:

9-րդ տուրում էլ Արոնյանն ավելի ուժեղ էր ու հաղթեց 30-րդ քայլին: Այժմ նա իր ակտիվում ունի արդեն 6,5 միավոր:

Առաջինն իրենց պարտիան ավարտել են Թեյմուր Ռաջաբովն (Ադրբեջան) ու Պետեր Սվիդլերը (Ռուսաստան), որոնք կիսել են միավորները: Ռուս Վլադիմիր Կրամնիկը առավելության է հասել իր հայրենակից Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ:

Ավելի ուշ Մագնուս Կարլսենը սպիտակներով 47-րդ քայլում առավելության հասավ իսրայելցի Բորիս Գելֆանդի նկատմամբ և պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում։ Մագնուս Կարլսենն ունի 7 միավոր։ Լևոն Արոնյանը նրանից հետ է կես միավորով:

Սկզբնաղբյուր՝ www.panarmenian.net

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: