Նորություններ

Սպորտլանդիա

Կրթական 2014-11-28

Օրերս Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում սպորտային տրամադրւթյուն էր տիրում: 8-րդ դասարանցիների միջև անցկացվում էր «Առողջ մարմինը տաճար է հոգու համար, հիվանդ մարմինը՝ զնդան» խորագրով մարզական միջոցառումը:

Միջոցառումը ներառում էր թվով 7 խաղ, որոնց միջոցով ստուգվելու էր աշակերտների արագաշարժությունը, ուժը, դիմացկունությունը, ճկունությունը և ճարպկությունը:

Բավականին երկար տևած մրցույթում, որն ընթանում էր թեժ մրցակցությամբ, միավորների առավելությամբ հաղթող ճանաչվեց VIII «ա» դասարանը: Մրցույթի ավարտից հետո հաղթող թիմին պարգևատրեց Ա. Ավետիսյանը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: