Նորություններ

Անդրադարձ ազգային հավաքականի խաղին

Սպորտ 2014-11-28

Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հանդիպել է Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչների հետ: Վերջիններին ներկայացվել են ծրագրային անելիքները: Անդրադարձ է եղել Հայաստանի հավաքականի խաղային փիլիսոփայությունը՝ ինչպես է թիմը պաշտպանվում և հարձակվում, անցումները պաշտպանությունից հարձակման և հակառակը, ստանդարտ իրավիճակների մշակումը հարձակվելիս և պաշտպանվելիս:
Այնուհետև Թոմաս Ռիչարդը ներկայացրել է Հայաստանի առաջնության, Հայաստանի հավաքականի և եվրոպական տարբեր երկրների առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների ֆիզիկական տվյալների համեմատական բնութագիրը: 
 
Ներկայացվել են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են խաղի ընթացքում ֆուտբոլիստների անցած տարածութունը, վազքի ինտենսիվությունը, մեկնարկային արագությունները և այլն: 
 
Բեռնար Շալանդը խոսել է հավաքականի խաղի տակտիկական առանձնահատկությունների մասին՝ ներկայացնելով, թե ինչ սկզբունքով է ընտրվում այս կամ այն խաղի մարտավարությունը: 
 
Հանդիպման վերջում մարզիչները հնարավորություն ունեցան տալ իրենց հետաքրքրող հարցերը: Տեղի ունեցավ նաև գործնական քննարկում և մտքերի փոխանակում ինչպես ներկայավածի, այնպես էլ հետագա անելիքների վերաբերյալ: 
 
Աղբյուրը՝ www.ffa.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: