Նորություններ

Շախմատային արդյունքների ամփոփում

Սպորտ 2014-11-27

Սենթ Լուիսում (ԱՄՆ) անցկացված մրցաշարի յոթերորդ տուրում գրոսմայստեր Սամվել Սևյանը ոչ-ոքի է խաղացել իր մարզիչ միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանի (Հայաստան) հետ:

Գրոսմայստերը նախավերջին` ութերորդ տուրում պարտության է մատնել միջազգային վարպետ Աշվին Ջայարամին (Հնդկաստան):

Սամվել Սևյանը, ավարտված մրցաշարում 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, վստահորեն զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Սևյանը երկու միավորով առաջ է անցել մրցակցից` եգիպտացի գրոսմայստեր Սեմի Շոկերից:
 
Հիշեցնենք նաև՝ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը մասնակցում են Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող խոշոր մրցաշարին:
 
Աղբյուրը՝ www.armchess.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: