Նորություններ

Հայաստան-Չեխիա

Սպորտ 2013-03-27

Մարտի 26-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի «Հանրապետական» ստադիոնում կայացավ Հայաստան-Չեխիա ֆուտբոլային հանդիպումը: Հայաստանի թիմը 0:3 հաշվով պարտվեց Չեխիայի հավաքականին:

Մեկնարկային 45 րոպեներն անցան հավասար պայքարում, թեև առաջին խաղակեսի վերջնամասում չեխերն առավելություն ունեին: Խաղի սկզբնամասում Հայաստանի հավաքականը 2 հարված կատարեց չեխերի դարպասին, սակայն Էդգար Մանուչարյանի և Մարկոսի հարվածներն ուղիղ Պետեր Չեխի ուղղությամբ ընթացան: Քիչ անց չեխերը վտանգավոր տուգանային հարված անցկացրին, բայց Բերեզովսկին վերցրեց գնդակը և արագ հակագրոհի հնարավորություն տվեց Հենրիխ Մխիթարյանին, ով շրջանցեց մի քանի մրցակցի և հարվածային դիրք դուրս բերեց Յուրա Մովսիսյանին, բայց Մոսկվայի «Սպարտակի» հարձակվողը խաղից դուրս վիճակում էր: Առաջին խաղակեսի ամենաիրական գոլային պահը 22-րդ րոպեին ունեցավ Յուրա Մովսիսյանը, ում նրա հարվածից հետո Պետեր Չեխը փրկեց չեխերին: Առաջին խաղակեսում 2 թիմերի դարպասպաահներին էլ մի քանի անգամ տեսանք գործի մեջ: Թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեց Վարդան Մինասյանի թիմը, բայց 47-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը: Անգլիական «Ուոտֆորդի» հարձակվող Մատեյ Վիդրան գլխի հարվածով գրավեց Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը՝ առաջ մղելով չեխերին: Բաց թողած գոլից հետո Վարդան Մինասյանը խաղադաշտ դուրս բերեց Արաս Օզբիլիսին ու Արթուր Սարկիսովին: Այնուամենայնիվ Հայաստանի հավաքականը չէր կարողանում իրական գոլային պահեր ստեղծել Պետեր Չեխի դարպասի մոտ, իսկ չեխերը շատ հանգիստ էին գործում և կարողացան ևս 2 գոլ խփել՝ հանդիպումն ավարտելով հաղթանակով: 80-րդ րոպեին Մատեյ Վիդրան, օգտվելով Հայաստանի հավաքականի պաշտպանների վրիպումից, դարձավ դուբլի հեղինակ, իսկ ավելացված ժամանակում փոխարինման դուրս եկած Դանիել Կոլարժը հակագրոհի արդյունքում վերջակետ դրեց խաղին:

Հաղթանակից հետո չեխերը հավաքեցին 8 միավոր և բարձրացան երրորդ տեղ:

Աղբյուրը՝ www.news.am 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: