Նորություններ

Ծերացումը կանխարգելող «միջոց»

Ուշագրավ 2014-11-24

Գիտնականների վերջերս հաստատած տեսությունն ուրախացուցիչ է հատկապես մտավոր ծանր աշխատանք կատարողների համար. կատարված հետազոտությունների համաձայն՝ մտավոր բարդ աշխատանքը կանխարգելում է ծերացման գործընթացը:

Հետազոտության համաձայն` մտավոր մեծ ջանքեր պահանջող աշխատանք կատարողներն ավելի մեծ հնարավորություն ունեն տարեց հասակում պահպանելու ուղեղի ճանաչողական գործառույթը, հատկապես` հիշողությունն ու տեղեկության մշակման արագությունը:

Գիտնականները դասակարգել են մասնագիտություններն` ըստ բարդության աստիճանի` առաջին շարքերում դասելով փաստաբաններին, վիրաբույժներին ու պայմանական ազատություն ստացած անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնող աշխատակիցներին:
 
Այս ցանկի վերջին տեղերում են հայտնվել շինարարներն ու կապի օպերատորները: Գիտնականներն ինտելեկտի գործակցի մակարդակը գնահատել են 11-70 տարեկան մարդկանց կյանքի տևողության ընթացքում նրանց կատարած աշխատանքի համատեքստում:
 
Աղբյուրը` www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: