Նորություններ

Շախմատային արդյունքների ամփոփում

Սպորտ 2014-11-24

Հնդիկ Վիշվանաթան Անանդի դեմ շախմատային թագի մրցամարտի 11-րդ պարտիայի 45-րդ քայլում Մագնուս Կարլսենը սպիտակներով հաղթանակ է տարել և պաշտպանել չեմպիոնական տիտղոսը:

Սոչիում անցկացված մրցամարտի հաշիվը եղել է 6.5:4.5՝ հօգուտ Կարլսենի: Վերջին պարտիան անցկացնելու անհրաժեշտություն նույնիսկ չի եղել: Լևոն Արոնյանի և Հիկարու Նակամուրայի միջև ամերիկյան Սենթ Լուիսում ընթացող մրցախաղի երրորդ պարտիայում գրանցվել է ոչ ոքի: 

Պարտիան ավարտվել է 35-րդ քայլում: Արոնյանը խաղացել է սևերով: Նախորդ 2 պարտիաներում գրոսմայստերները տարել էին մեկական հաղթանակ: Գրոսմայստերներ Գևորգ Հարությունյանը և Դավիթ Պետրոսյանը Թեհրանում անցկացվող օփենում ութ տուրից հետո վաստակել են 6,5-ական միավոր:
 
Վերջին տուրից առաջ նրանք կես միավորով ետ են մնում առաջատարներից` գրոսմայստերներ Էհսան Ղաեմ Մաղամիից, Պուրիա Դարինիից (Իրան) և Օլեգ Կորնեևից (Իսպանիա): Միջազգային վարպետ Աշոտ Նադանյանն ունի 6 միավոր:
 
Աղբյուրը՝ armchess.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: