Նորություններ

«Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները: Մշակույթների երկխոսություն»

Ուշագրավ 2014-11-21

Մեկնարկում է «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները: Մշակույթների երկխոսություն» խորագրով հայ-ռուսական թանգարանային համաժողովը, որի շրջանակում Մայր Աթոռ Սբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում կանցկացվի «Մշակութային ժառանգության պահպանության արդի հիմնահարցերը» թեմայով կլոր սեղանը:
Համաժողովի մասնակիցներին կողջունի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին կապերի և արարողակարգի բաժնի ղեկավար Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Զեկուցումներով հանդես կգան Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարների տեղակալները, խոշոր թանգարանների տնօրենները, անվանի գիտնականներ և մշակութային գործիչներ:
 
Արամ Խաչատրյան տուն թանգարանում կբացվի «Երկու հսկա՝ Ս. Ռախմանինով և Ֆ. Շալյապին: Հայացք 21-րդ դարից» խորագրով ցուցահանդեսը: Կցուցադրվեն Գլինկայի անվան երաժշտական մշակույթի թանգարանների համառուսաստանյան միավորման՝ Ս. Ռախմանինովի և Ֆ. Շալյապինի ֆոնդերից նախկինում չցուցադրված կամ հազվադեպ ցուցադրված 221 արժեքավոր ցուցանմուշներ, որոնցից 174-ը բնօրինակներ են և պատմում են կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Սերգեյ Վասիլևիչ Ռախմանինովի և երգիչ, դերասան, նկարիչ Ֆեոդոր Իվանովիչ Շալյապինի կյանքի ու գործունեության մասին:
 
Ցուցադրության այցելուներին հնարավորություն կընձեռվի ունկընդրել ցուցահանդեսի բացմանը նվիրված համերգ Արամ Խաչատրյանի, Միխայիլ Գլինկայի, Սերգեյ Ռախ¬խմանինովի ստեղծագործություններից և Ֆյոդոր Շալյապինի երգացանկից:
 
Կկազմակերպվեն այցելություններ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի վանքի թանգարանային համալիր, Մատենադարան. Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, Սերգեյ Փարաջանովի թանգարան, Հայաստանի պատմության թանգարան և Արամ Խաչատրյանի տուն-թանգարան:
 
Աղբյուրը՝ mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: