Նորություններ

Գրանցվել է ոչ ոքի

Սպորտ 2014-11-21

Չեմպիոն Մագնուս Կարլսենի և տիտղոսի հավակնորդ հնդիկ Վիշվանաթան Անանդի միջև անցկացված խաղն ավարտվել է ոչ ոքի։ Հանգստյան օրից հետո կայացած պարտիայում կատարվել է 20 քայլ՝ ամենակարճն այս շարքում։
Իսպանական պարտիայի բեռլինյան տարբերակում սևերով հանդես եկած Անանդը 13-րդ քայլում նորույթ է կիրառել, դիրքը սրվել է Կարլսենի օգտին, սակայն առավելության հասնելու ուղիներ չեմպիոնը չի գտել և նախաձեռնել է ոչ ոքի։
 
Կարլսենը վստահորեն պահպանում է 1 միավորի առավելությունը։ Մրցախաղի ավարտից երեք պարտիա առաջ Կարլսենը հաղթում է 5։4 հաշվով։
 
10-րդ պարտիան տեղի կունենա նոյեմբերի 21-ին։
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: