Նորություններ

Հայաստանյան տաքսիները լավագույնների աղյուսակում չեն

Ուշագրավ 2013-03-25

Կարևոր հարցում է անցկացվել սահմանից այն կողմ երկրներում: Դասակարգել են ոչ թե հյուրանոցները, զբոսաշրջության ցուցանիշները կամ զբոսաշրջիկների արտաքին կոկիկությունը, այլ տարբեր երկրների տաքսիները:

Հայաստանյան տաքսիները ևս փորձել են հայտնվել միջազգային վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականներում, սակայն դուրս են մնացել աղյուսակից ընդամենը կոկիկության, բազմերանգ, բազմանուն տեսակների, տաքսիներում հնչող երաժշտության և այլ ցուցանիշների պատճառով: Հայտնում է TRAVELBLOG.am

Անդրադառնանք, սակայն, մյուս երկրների լավագույն տաքսիներին:
 
Հետաքրքիր է, որ հարցումներն անցկացվել են զբոսաշրջիկների, այլ ոչ թե տվյալ երկրի քաղաքացիների շրջանակներում: Գնահատվել է տաքսիների վարորդների բարեհամբույր լինելը, տեղանքի լավ իմացությունը, մաքրությունը, անվտանգությունն ու վարելու արհեստավարժությունը: Այս ցուցանիշներով ստեղծվել է հետևյալ պատկերը.
 
Առաջին հորիզոնականում են հայտնվել լոնդոնյան ավանդական տաքսիները. կարծես գրքային լինեն դրանք: Հարցման մասնակիցների 11%-ը քվեարկել է դրանց օգտին:
 
Նյույորքյան տաքսիները երկրորդ հորիզոնականում են` 6.4% ցուցանիշով, նրանց հաջորդում են Տոկիոյի տաքսիները` 5,6%:
 
Տաքսիների սակագների մատչելիության տեսակետից այդ նույն լոնդոնյան տաքսիները ետին պլան են մղվել: Բնական է, դրանց սակագներն այդքան էլ մատչելի չեն: Գնային առումով առաջատարի դերը ստանձնել են Բանգկոկի տաքսիները: Առհասարակ, Տոկիոյի, Շանհայի և Բանգկոկի տաքսիների ցուցանիշները բարելավվել են` նախորդ տարիներին անցկացված այդ նույն հարցման արդյունքների համեմատ:
 
Խորհուրդներ արտերկրում տաքսիներից օգտվելիս
 
- Աշխատել չնստել զբոսաշրջության վայրի մոտ գտնվող տաքսիները. դրանց սակագները հիմնականում ավելի բարձր են: Ավելի լավ է մի փոքր քայլել և փողոցում կանգնեցնել երթևեկող տաքսի մեքենա:
 
- Հիմնականում Արևելյան Եվրոպայի և Լատինական Ամերիկայի երկրներում օդանավակայանի մոտ սպասող տաքսիները կրկնակի անգամ ավելի բարձր սակագներով Ձեզ կտեղափոխեն նախընտրելի վայր: Ինքնաթիռից իջնելուն պես կարող եք մոտենալ տեղեկատվական բյուրոներին և տաքսի կանչել:
 
- Նախապես ճշտեք օդանավակայանից կամ այլ վայրից Ձեր հյուրանոց հասնելու ճանապարհը կամ մոտավոր տևողությունը, որպեսզի չխաբվեք և երկար ու ձիգ պտույտներ չկատարեք տաքսիով: Իսկ եթե կա smartphone, ուրմեն պարզապես միացնել GPS-ը:
 
- Շփումը վարորդների հետ անխուսափելի է: Իսկ եթե Դուք Իտալիայում եք հայտնվել, ապա միանշանակ անխուսափելի է:
 
- Աշխատեք նստել իսկական տաքսիներ, որոնք ունեն լոգո կամ ինչ-որ տարբերանիշ:
 
Իսկ ինչո՞վ են զբաղվում ուղևորները տաքսիներում
 
Արտասահմանում անցկացրած այդ նույն հարցման մասնակիցների կարծիքները դասակարգվել են հետևյալ կերպ.
- քնում են (36%)
- խոսում հեռախոսով (26%)
- թարմացնում դիմահարդարումը կամ սանրվածքը (19%)
- ուղարկում հաղորդագրություններ (15%)
- համբուրվում (4%):

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: