Նորություններ

Սահմանվել է նոր ռեկորդ

Սպորտ 2014-11-20

“ATP”-ի թենիսի տարվա ամփոփիչ մրցաշարում, որն ընթանում էր Լոնդոնում, սահմանվել է նոր ռեկորդ. գերազանցվել է 2012թ.-ին գրանցված հաճախելիության ռեկորդը:

8 խաղային օրվա ընթացքում հանդիպումներին ներկա են եղել 263.560 երկրպագու, իսկ 15 հանդիպումներից 9-ում վաճառվել էին բոլոր տոմսերը (17.800 տոմս):

2014թ.-ի տարվա ամփոփիչ մրցաշարն այս ցուցանիշով դարձել է մրցաշարի 45 տարվա պատմության ամենահաջողը:
 
Նախորդ 6 տարիների ընթացքում տարվա ամփոփիչ մրցաշարը կայացել է Լոնդոնում և ընդհանուր հանդիպումներին ներկա են եղել 1 548 245 հանդիսականներ:
 
Հիշեցնենք, որ մրցաշարի հաղթող դարձավ սերբ Նովակ Ջոկովիչը:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: