Նորություններ

Այց Մինաս Ավետիսյանի թանգարան

Կրթական 2014-11-18

Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի 11 «ա» դասարանի աշակերտները դասղեկ Գ. Սարգսյանի ուղեկցությամբ այցելեցին Ջաջուռ գյուղ՝ մեծ նկարիչ Մինաս Ավետիսյանի թանգարան:

Այցի ոչ միայն ճանաչողական էր, այլև ուղղված էր ազգային մշակույթի և արժեքների գնահատմանը, դրանց պահպանմանը:

Նրանց դիմավորեց տուն-թանգարանի գիդ աշխատակցուհին: Կատարվեց շրջայց սրահներում: Աշակերտները ծանոթացան մեծանուն նկարչի կենսագրության մանրամասներին:
 
Այնուհետև այցելեցին գյուղում գտնվող Մ. Ավետիսյանի տուն, որն ավերվել էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ: Նոր տեղեկություններով և մեծ տպավորութուններով աշակերտները վերադարձան տուն:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: