Նորություններ

«Մի´ գնա տնից»

Կրթական 2014-11-18

Արարատի մարզի Արևշատի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում դասղեկի ժամը նվիրված էր բոլորիս հուզող մի թեմայի՝ արտագաղթին: Դասի թեման էր «Մի´ գնա տնից»:

Դասարանը շունչը պահած սպասում էր երիտասարդ, բայց արդեն փորձառու ուսուցչուհի Մերի Գալստյանի ներածական խոսքին, որում շոշափվել էին այնպիսի թեմաներ, որոնք չափազանց հետաքրքիր էին, հարուստ տեղեկատվությամբ: 

Աշակերտները կարողացան իրենց հուզիչ արտասանությամբ (հնչում էին մեծ բանաստեղծների՝ հայրենիքին, հայրենի տանը նվիրված բանաստեղծություններ), պատճառաբանված առաջարկություններով և բեմադրությամբ փոթորկել բոլոր նրանց հոգիները, ովքեր համակ ուշադրությամբ հետևում էին, ցնծում, տագնապում, հուզվում (հրաշք տղաները երդվեցին իրենց մատաղ կյանքը չխնայել երկրի ազատության, անկախության, բարօրության համար):
 
Դասը տպավորիչ էր առավել ճիշտ ընտրված երաժշտությամբ և տեսահոլովակնորով: Տնօրենի՝ Սուսաննա Դավթյանի, ուսմասվարի, կազմակերպչի հիացական խոսքերը՝ ուղղված շնորհաշատ աշակերտներին և դասղեկին, ոգևորեցին և խանդավառեցին ամենքին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: