Նորություններ

Բացվել է «Հայաստան. քարերի գաղտնիքը» ցուցահանդեսը

Ուշագրավ 2014-11-17

Ըստ ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս. թ. նոյեմբերի 11-ից 28-ը Սլովակիայի Հանրապետության մշակույթի նախարարության դահլիճում անց է կացվելու «Հայաստան. քարերի գաղտնիքը» լուսանկարչական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ելույթ են ունեցել Սլովակիայի մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլիա Կրժիկովան, Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը:

Ցուցահանդեսում ներկայացված է հայկական 150 հուշարձանների լուսանկարներով 50 վահանակ:
 
Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը, Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, օտարերկրյա դիվանագետներ, մշակույթի գործիչներ:
 
Աղբյուրը՝ mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: