Նորություններ

«ՌեԱնիմանիա»-ն Գյումրիում

Ուշագրավ 2014-11-14

«ՌեԱնիմանիա» Երևանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը կանցկացվի նաև Գյումրիում, որտեղ տասն օր շարունակ, սկսած նոյեմբերի 15-ից, կցուցադրվեն տարվա լավագույն անիմացիոն ֆիլմերը: Վերջինները կցուցադրվեն Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում և Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում:
Նոյեմբեի 15-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա բացման արարողությունը և կցուցադրվի «ՌեԱնիմանիա» 6-րդ կինոփառատոնում լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ ճանաչված «Տղան և աշխարհը» ֆիլմը:
 
Նոյեմբերի 16-ին կցուցադրվեն մրցանակների արժանացած կարճամետրաժ ֆիլմերը և ֆրանսիական լավագույն անիմացիոն ստուդիաներից մեկի՝ «Ֆոլիմաժի» արտադրության «Փարիզցի կատուն» ֆիլմը: Առանձին ծրագրերով կներկայացվեն հայկական անիմացիայի պատմության լավագույն նմուշները:
 
Նոյեմբերի 17-ից՝ մեկ շաբաթ շարունակ կցուցադրվեն «ՌեԱնիմանիա»-ի այս տարվա մրցութային կարճամետրաժ և ավարտական ֆիլմերի ծրագրերը: Փառատոնն այս տարի անցկացվեց հոկտեմբերի 25-ից 31-ը Երևանում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: