Նորություններ

Անդրադարձ անցկացրած խաղին

Սպորտ 2014-11-14

Մագնուս Կարլսենը, դառնալով իր և Վիշվանաթան Անանդի միջև անցկացված շախմատային թագի մրցամարտին, որում պաշտպանվում էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը, դժգոհել է իր խաղից:

«Վերջին 2 պարտիաներում ակնհայտորեն վատ խաղացի: Երեկ և այսօր անցկացրեցի միջին մակարդակի պարտիաներ: Դա շատ հեռու էր թոփ մակարդակից: Այսօրվա խաղիցս գոհ չեմ:

Ուրբաթ օրը խաղալու եմ սևերով: Հաշվի առնելով, թե ինչպես նախորդ անգամ ձախողվեցի սևերով, այս անգամ պետք է պատրաստ լինեմ 100 տոկոսով»,- նշել է նորվեգացի գրոսմայստերը:
 
Հիշեցնենք, որ Սոչիում անցկացվող մրցամարտի 4 պարտիաներում գրոսմայստերները տարել են մեկական հաղթանակ, 2 անգամ էլ գրանցվել էր ոչ ոքի:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: