Նորություններ

ՀՀ ազգային հավաքականն անցկացրել է առաջին մարզումը

Սպորտ 2014-11-13

Հայաստանի ազգային հավաքականը, որը մեկնել է Պորտուգալիա խաղային հանդիպման նպատակով, առաջին մարզումն է անցկացրել Կուարտեյրա քաղաքում: Վերականգնողական բնույթի մարզմանը, բացի «Փյունիկի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանից, մասնակցել են հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները:
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 17:00-ին, Բեռնար Շալանդի թիմը նախախաղային մարզում կանցակցնի «Ալգարվե» ստադիոնում:
 
Մարզումից առաջ՝ ժամը 16:30-ին, «Ալգարվեի» մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը:
 
Պորտուգալիա-Հայաստան խաղը կանցկացվի նոյեմբերի 14-ին Ֆարո քաղաքում և կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին:
 
Աղբյուրը՝ www.ffa.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: