Նորություններ

Ինչպիսի՞ ճանապարհային կանոններ են գործում արտասահմանում

Ուշագրավ 2013-03-22

Բազմաթիվ ճամփորդողներ, ուղևորվելով եվրոպական երկրներ, որպես փոխադրման միջոց նախընտրում են իրենց սեփական ավտոմեքենաները: Այսպիսի որոշման առավելություններն ակնհայտ են, այդ պատճառով կանգ առնենք ավելի կարևոր կետի վրա՝ ճանապարհային երթևեկության կանոններն այլ երկրներում:

Օրինակ` եվրոպական մայրուղու վրա ավտոմեքենայից իջնել թույլատրվում է բացառապես լույսն արտացոլող բաճկոններով: Ճիշտ է, վերջինիս գույնը հստակ որոշված չէ. կարևորն այն է, որ այն աչքի չընկնի: Այս կանոնը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր ճանապարհորդում են մեքենայով: Բացի այդ, Եվրոպայում վարելու ընթացքում թույլատրվում է օգտվել հեռախոսից միայն ականջակալների օգնությամբ: Իսկ Ավստրիայում պահանջվում է նաև տակդիր հեռախոսի համար:

Կարևոր առանձնահատկություն է հանդիսանում նաև այն, որ ըստ Եվրոպայի ՃԵԿ-ի (ճանապարհային երթևեկության կանոններ)՝ տարբերություն չկա վազանցի և շրջանցման միջև: Այդ պատճառով, եթե դուք տեսնում եք «Վազանցն արգելված է» նշանը, չի կարելի իրականացնել նաև շրջանցում: Իսկ բնակավայրերից դուրս արգելվում է նաև շրջանցումն աջ կողմից: Եվրոպայում կարելի է միացնել հակամշուշային լուսարձակները միայն մառախուղի ժամանակ, հակառակ դեպքում վարորդին տուգանք է սպասվում: Անգամ հեռու լույսի լուսարձակները պետք է օգտագործել միայն ճանապարհի վտանգավոր հատվածը լուսավորելու համար: Ձայնային ազդանշանից կարելի է օգտվել միայն ճանապարհային պատահարներից խուսափելու համար: 
 
Եթե ճանապարհի վրա կա մի քանի գիծ, ապա երթևեկությունը պետք է իրականացնել աջ գծով: Իսկ վերադասավորվել կարելի է միայն վազանցի կամ շրջանցի ժամանակ: Արգելվում է միացնել-անջատել լուսարձակները՝ ճանապարհը զիջելու խնդրանքով: Դրա համար հարկավոր է օգտագործել ձախ թարթիչը:
 
Մի շարք երկրներում, ինչպիսիք են Գերմանիան և Ֆրանսիան, կտրուկ արգելակման ժամանակ պետք է միացնել վթարային ազդակը, որպեսզի հետևից երթևեկողները զգուշանան հնարավոր վտանգից: Ի դեպ, մայրուղիների վրա կանգ առնելը կարելի է միայն դրա համար սահմանված հատուկ վայրերում: Միայն արտակարգ կանգառը (օրինակ` մեքենայի անսարքություն և այլն) հնարավոր է իրականցանել ճանապարհի եզրին, սակայն վարորդն ու ուղևորներն անպայման պետք է դուրս գան մեքենայից՝ հագնելով լույսն արտացոլող բաճկոններ:
 
Իսկ ինչ վերաբերում է հետիոտների անցումների հատմանը, այս դեպքում եվրոպական կանոնները չափազանց խստապահանջ են: Օրինակ, Գերմանիայում, Ավստրիայում և Ֆրանսիայում պետք է կանգ առնել «զեբրայի» մոտ և զիջել հետիոտնին այն պահին, երբ նրանք մոտենում են «զեբրային»: Առանձին ուշադրություն պետք է դարձնել լուսակիրի լրացուցիչ աջ սեկցիային: Եթե լուսակիրը կանաչ է, բայց լրացուցիչ սեկցիան չի վառվում, ապա շրջադարձը դեպի աջ արգելվում է: Իսկ եթե լուսակիրը կարմիր է, իսկ լրացուցիչը՝ կանաչ, ապա աջ շրդարձը թույլատրվում է, սակայն պետք է զիջել հետիոտներին և այլ ուղղություններից եկող մեքենաներին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: