Նորություններ

Բացվել է «Տիկնիկային պատմություններ» ցուցահանդեսը

Ուշագրավ 2014-11-12

Տիկնիկը՝ որպես մշակութային երևույթ, դարձել է թեմատիկ առանցքը «Տիկնիկային պատմություններ» խորագիրը կրող ցուցահանդեսի, որը բացվել Երևան քաղաքի պատմության թանգարանում:
«Տիկնիկային պատմություններում» ցուցադրված են գեղարվեստական արժեք ունեցող ձեռակերտ՝ հեղինակային տիկնիկներ թանգարանի և անհատական հավաքածուներից, հայկական ծիսական տիկնիկներ, դերասան-տիկնիկներ, ինչպես նաև խորհրդային տարիների զանգվածային արտադրության տիկնիկներ, որոնք ցուցադրության են տրամադրել երևանցիները:
 
Ցուցադրության ամենատարեց տիկնիկները Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածուից են՝ հայազգի Սոֆյա Ախշարումովայի հեղինակած արդեն 100-ամյա տիկնիկները և գերմանական «Արմանդ Մարսել» ֆիրմայի 1900-ականների ճենապակյա տիկնիկները:
 
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել նաև տիկնիկագործներ, որոնց աշխատանքները ցուցադրված են, ինչպես նաև խաղավարներ, ովքեր ցուցադրությանն այցելած երեխաներին ցուցադրում էին իրենց տիկնիկների ամենավարժ շարժումները։ Տիկնիկների ցուցահանդեսը բաց է մինչև փետրվարի 11-ը:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: