Նորություններ

Շախմատային մրցաշարը եզրափակվել է

Սպորտ 2014-11-12

Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված շախմատային մրցաշարը, որն ընթանում էր Մոսկվայում, եզրափակվել է պարգևատրության և փակման հանդիսավոր արարողությամբ: Թեև 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով հաղթել է ռուսաստանցի Էռնեստո Ինարկիևին, սակայն դա նրան չի օգնել մրցաշարում զբաղեցնել երրորդ տեղը:

Նա վաստակել է 4 միավոր և իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ կիսել 3-4-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է4-րդ տեղը:

5.5 միավորով առաջին տեղը գրավել է ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը: Երկրորդ տեղը զբաղեցրած Վլադիմիր Կրամնիկը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և հայտարարել, որ սա իր մասնակցած մրցաշարերի մեջ լավագույններից մեկն էր կազմակերպչական տեսանկյունից:
 
Իսկ երրորդ տեղը զբաղեցրած իսրայելցի Բորիս Գելֆանդը, հպարտությամբ նշել է, որ Տիգրան Պետրոսյանի հիշատակը շատ վառ է մնում նաև իրենց երկրում: Պարգևատրությանը ներկա էին ՖԻԴԵ նախագահ Կիրսան Իլյումժինովը, ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Ֆիլատովը և այլք:
 
Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված մրցաշարին մասնակցում էին Լևոն Արոնյանը (Հայաստան), Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ալեքսանդր Մորոզևիչը, Էռնեստո Ինարկիևը (բոլորը Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պետեր Լեկոն (Հունգարիա) և Դինգ Լիրենը (Չինաստան):
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: