Նորություններ

Կրկին հաղթանակ

Կրթական 2014-11-11

Օրեր առաջ Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում անցկացվեց ՀՀ դպրոցականների շախմատի 9-րդ օլիմպիադայի տարածքային փուլը:

Շախմատային մրցույթին մասնակցում էին Սևանի տարբեր ուսումնական հաստատությունների աշակերտներ:

Լարված և համառ պայքարում թիմային հաշվարկում հաղթեցին Սևանի ավագ դպրոցի աշակերտները (Ոսկանյան Ռազմիկ, Սարգսյան  Տիգրան, Սարգսյան Անահիտ):
 
Հաղթող ճանաչվեց նույն թիմի անդամ Ռազմիկ Ոսկանյանը: Մաղթենք պատանի շախմատիստներին մտքի ճկունություն և նորանոր հաղթանակներ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: