Նորություններ

Աշխարհագրության դաս բնության գրկում

Կրթական 2014-11-07

Օրեր առաջ Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհու՝ Տ. Հարությունյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ոչ սովորական ձևաչափով դաս:

Աշխարհագրության դասի համապատասխան թեման՝ «ՀՀ ջրագրությունը», անցկացվեց Վանաձորում՝ Տանձուտ և Վանաձոր գետերի միախառնման վայրում:

 
9-րդ դասարանի աշակերտները կատարեցին չափումներ՝ չափեցին գետի լայնությունը, խորությունը և արագությունը, հաշվեցին գետակի ծախսը և այլն:
 
Կարևորելով բնապահպանական հիմնախնդիրները՝ ավագ դպրոցի սաները ափամերձ տարածքում կատարեցին աղբահանություն՝ օրինակ ծառայելով իրենց շնորհակալ գործով:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: