Նորություններ

Շուրջ վեց ժամ խաղալուց հետո Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Ռաջաբովին

Սպորտ 2013-03-22

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով գեղեցիկ ոճով պարտության է մատնել ադրբեջանցուն: Պարտիան անցկացվում էր Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում` աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրի շրջանակներում:

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենը 6-րդ տուրում սևերով հաղթել է ռուս գրոսմայստեր Պյոտր Սվիդլերին: Վլադիմիր Կրամնիկ – Վասիլի Իվանչուկ և Ալեքսանդր Գրիշչուկ – Բորիս Գելֆանդ պարտիաններն ավարտվել են ոչ-ոքի:

6-րդ տուրից հետո առաջատարը երկուսն են՝ Լևոն Արոնյանը և Մագնուս Կարլսենը, ովքեր 6 տուրից հետո ունեն 4.5-ական միավոր:
 
Մասնակիցների դասավորությունը
 
1. Արոնյան 4.5
2. Կարլսեն 4.5
3. Սվիդլեր 3.0
4. Կրամնիկ 3.0
5. Ռաջաբով 2.5
6. Գրիշչուկ 2.5
7. Իվանչուկ 2.0
8. Գելֆանդ 2.0
 
Աղբյուրը` sportarmenia.com

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: