Նորություններ

Հայ գրոսմայստերը գրանցել է երրորդ ոչ ոքին

Սպորտ 2014-11-07

Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի երրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի և Չինաստանի ուժեղագույն գրոսմայստեր Դինգ Լիրենի միջև անցկացված խաղում գրանցվել է ոչ ոքի:

Լևոն Արոնյանը, Դինգ Լիրենը և հունգարացի Պետեր Լեկոն վաստակել են 1.5-ական միավոր և բաժանում են երրորդ տեղը: Սա Արոնյանի երրորդ անընդմեջ ոչ ոքին էր:

Հիշեցնենք՝ Արոնյան-Լիրեն պարտիայի առաջին քայլը կատարել էր ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար, հուշամրցաշարի կազմկոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը:
 
Միանձնյա առաջատարը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն է, ով տարել է երրորդ հաղթանակը: 2 միավոր է վաստակել Վլադիմիր Կրամնիկը:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: