Նորություններ

Վերականգնված ցուցանմուշը ներկայացվում է հանրությանը

Ուշագրավ 2014-11-06

Ֆլանդրիական անհայտ վարպետի ստեղծած գոբելենը, որը թվագրվում է 15-18-րդ դդ.-ին և Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում ընդգրկվել է 1930 թվականին, արդեն իսկ ցուցադրվում է վերականգնված տարբերակով:
Գոբելենի մակերեսը տարիների ընթացքում երկարատև օգտագործման հետևանքով ամբողջովին մաշվել և կեղտոտվել էր, առկա էին վերականգնման և ամրակայման անհաջող փորձերի հետքեր, վնասված ու պատռված հատվածներ:
 
ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ 2014 թվականին գոբելենը վերականգնվել է Փարիզում: Նշված խնդիրները վերացվել են, ցուցանմուշը վերականգնվել և կոնսերվացվել է:
 
Վերստին նշենք՝ վերականգնված գոբելենը հանրությանը ներկայացվել է ս. թ. նոյեմբերի 5-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: 
 
Աղբյուրը՝ mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: