Նորություններ

«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցում

Կրթական 2014-11-04

Օրերս Հայաստանի և Արցախի դպրոցներում առաջին անգամ անցկացվեց «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը: Նշված մրցույթին մասնակցեցին նաև Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի աշակերտները:

Ոգևորությունը շատ մեծ էր: Աշակերտներն աշխատում էին իրենց գիտելիքներն առավելագույնս դրսևորել:

Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի աշակերտներն ու մանկավարժները անհամբերությամբ սպասում են «Մեղու 2014»-ի առաջադրանքների ու ճիշտ պատասխանների հրապարակվելուն:
 
Աշակերտների ոգևորությունը փոխանցվել էր ողջ մանկավարժական անձնակազմին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: