Նորություններ

Մեկնարկել է Տիգրան Պետրոսյանի 85-ամյակին նվիրված մրցաշարը

Սպորտ 2014-11-04

Տեղի է ունեցել Տիգրան Պետրոսյանի 85-ամյակին նվիրված «Տաշիր» մրցաշարի բացման արարողությունը: Մրցաշարը, որին իրենց մասնակցությունն են ցուցաբերելու աշխարհի 8 ուժեղագույն գրոսմայստերները (Լևոն Արոնյանը (Հայաստան), Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ալեքսանդր Մորոզևիչը, Էռնեստո Ինարկիևը (բոլորը Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պետեր Լեկոն (Հունգարիա) և Դին Լիժենը (Չինաստան)), կանցկացվի ս.թ. նոյեմբերի 4-11-ը:

Մրցաշարի հաղթողը, բացի 25 հազար եվրոյից կպարգևատրվի նաև հատուկ հուշանվերով, որի հեղինակն է հայտնի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը: Մրցաշարի բացման արարողությանը ներկա էր  ՖԻԴԵ նախագահ Կիրսան Իլյումժինովը, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Ֆիլատովը, «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը, Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը և այլք:

Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Ֆիլատովը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև շախմատի Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ով համաձայնել է գլխավորել մրցաշարի կազմկոմիտեն, նաև մրցաշարի կազմակերպիչ և հովանավոր «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանին:
 
Ֆիլատովը վստահեցրել է, որ այս մրցաշարը կդառնա ընթացիկ տարվա շախմատային օրացույցի ուժեղագույն մրցաշարերից մեկը: Բացման արարողության ժամանակ ցուցադրվել է «Երկաթե Տիգրան» խորագրով կարճամետրաժ ֆիլմ:
 
Կայացել է նաև վիճակահանությունը, որի արդյունքներով կմրցեն Դին Լիժեն (Չինաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսատան), Պետեր Լեկո (Հունգարիա) - Ալեքսանդր Մորոզևիչ (Ռուսաստան), Լևոն Արոնյան (Հայաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել), Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան) զույգերը:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: