Նորություններ

Մրցանակակիրները կմասնակցեն Սոֆիայում կայանալիք ցուցահանդեսին

Ուշագրավ 2014-11-03

«Հայրենիքիս հեքիաթների, առասպելների և լեգենդների աշխարհը» մանկապատանեկան նկարչական մրցույթին, որն անց է կացվել ս.թ. հոկտեմբերի 10-ին Սոֆիայում, ներկայացվել են 126 ստեղծագործություններ 6 երկրներից, այդ թվում և Հայաստանից:

Հայաստանից մրցույթին մասնակցել են 12-ամյա Լիլի Մանյանն իր «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ստեղծագործությունով՝ զբաղեցնելով 2-րդ մրցանակային տեղը, 8-ամյա Մոնիկա Մելքոնյանը «Սասունցի Դավիթ» աշխատանքով զբաղեցնելով 3-րդ տեղը, 13-ամյա Զարուհի Գևորգյանցն իր «Ժամանակը» աշխատանքով արժանացել է խրախուսական մրցանակի:

Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած երեխաները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիայի Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի հրավերով ս. թ. դեկտեմբերի 1-ին կմասնակցեն Սոֆիայում կայանալիք ցուցահանդեսին և մրցանակաբաշխությանը:
 
Աղբյուրը՝ mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: