Նորություններ

Կոմիտասի կերպարը և կյանքը՝ ֆիլմի առանցք

Ուշագրավ 2014-10-31

Հայոց ցեղասպանությանն ընդառաջ կազմակերպվող միջոցառումների և նախաձեռնությունների շրջանակը հետզհետե ընդլայնվում է, այսպես՝ կնկարահանվի ֆիլմ, որի առանցքում Կոմիտաս վարդապետի կերպարն է, նրա կյանքը, հուշերը: Կոմիտասյան հուշերի լույսի ներքո էլ կներկայացվեն ցեղասպանության զարհուրելի, եղեռնական իրադարձությունները:
Կոմիտասի մասին պատմող ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն ընթացիկ տարում և կավարտվեն 2015թ.-ի գարնանը, նույն թվականի աշնանն էլ կսկսվի ֆիլմի նկարահանման ընթացքը: Ֆիլմը պատրաստ կլինի 2016թ.-ի գարնանը:
 
Կոմիտասի կերպարը կմարմնավորի օսկարակիր դերասան Էդրիան Բրոուդին, ով արդեն իսկ տվել է իր համաձայնությունը: Ֆիլմի կերպարներից մեկի՝ Կոմիսար Վերժեի, ով ներկայացնում է այս պատմութունը, դերը կստանձնի կամ Ժան Ռենոն, կամ Ժերար Դեպարդիեն: 
 
Առանցքային կերպարներից է նաև հոգեբուժարանի բժիշկը: Վերջինին կմարմնավորի Ալեն Դելոնը: Կոմիտասի հետ մտերմացած Շփիլմախրի դերը կստանձնի Դասթին Հոֆմանը: Ֆիլմի երաժշտութունը կհեղինակի Տիգրան Մանսուրյանը, երգերը՝ Սերժ Թանկյանը: Սցենարի հեղինակն է Մարք Արենը: Ֆիլմի ռեժիսորը կլինի կամ Միլոշ Ֆորմանը, կամ Ռոման Պոլանսկին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: