Նորություններ

Մեկնարկել է «Վերածնունդ» գեղանկարչական փառատոնը

Ուշագրավ 2014-10-30

Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ Կոտայքի մարզում մեկնարկել է «Հայկական ներկապնակ» միջազգային գեղանկարչության ծրագրի շրջանակներում անցկացվող «Վերածնունդ» գեղանկարչական փառատոնը, որը կազմակերպվել է Կոտայքի մարզպետարանի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, «Լոռվա ձոր» հասարակական կազմակերպության ու «Աբովյանի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան»-ի համատեղ նախաձեռնությամբ:
«Վերածնունդ» խորագիրը կրող այս փառատոնի մեկնարկային օրվա կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառման ընթացքում Աբովյանի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանին որպես նվիրատվություն հանձնվել է Արա Շիրազի կերտած «Հերոսիմա» բրոնզե արձանը:
 
Փառատոնին մասնակցելու են 14 նկարիչներ: Գեղանկարիչների մի մասը ստեղծագործելու է Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի մեծ ցուցասրահում, իսկ նրանցից շատերն էլ 8 օր շարունակ շրջելու են Կոտայքի մարզի պատմամշակութային հուշարձան-կոթողներում` կտավին հանձնելով մարզային նշանավոր վայրերի վերաբերյալ իրենց ստեղծագործական ընկալումները:
 
Այս ընթացքում ստեղծված 50 աշխատանք ցուցադրվելու է ինչպես մարզում, այնպես էլ Հայաստանի նկարիչների միության դահլիճում կազմակերպվելիք ցուցահանդեսներում:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: