Նորություններ

«Չելսի՞», թե՞ «Մանչեսթեր Սիթի»

Սպորտ 2013-03-21

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան է: Ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:

24-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրել է «Չելսի» (Լոնդոն) ու «Մանչեսթեր Սիթի» (Անգլիայի չեմպիոն) ակումբներին: Մխիթարյանի հայտարարությունը, թե ամռանն անելու է ամեն բան՝ թոփ ակումբ տեղափոխվելու համար, հետաքրքրել է անգլիական սուպերակումբներին:

The Mirror-ը գրում է, որ «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» վաղուց են հետևում ֆուտբոլիստի խաղին և պատրաստ են օգնել Հենրիխին կատարել քայլ առաջ՝ տեղափոխվելով ավելի բարձրակարգ ակումբ:
 
2010 թվականի օգոստոսի 30-ին Հենրիխը 5 տարվա պայմանագիր կնքեց Դոնեցկի «Շախտյորի» հետ։ Դոնեցկի «Մետալուրգը» Հենրիխի տրանսֆերի դիմաց ստացավ 7.5 մլն դոլար։
 
Մխիթարյանն իր կարիերան սկսել է Երևանի «Փյունիկում»: Այստեղ նա անցկացրել է երեք ու կես տարի` խաղալով 89 խաղ, խփելով 35 գնդակ: Այդ ժամանակաընթացքում նա 3 անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի ոսկե մեդալակիր, 1 անգամ արժանացել Հայաստանի անկախության գավաթին և 2 անգամ` Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթին: Փյունիկում և ազգային հավաքականներում իր հաջող ելույթների համար Մխիթարյանը արժանացել է 2009 թվականի «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» տիտղոսին:
 
Աղբյուրը` news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: