Նորություններ

Շախմատային անցուդարձ

Սպորտ 2014-10-28

Կարեն Մովսիսյանը, Կատերինի քաղաքում (Հունաստան) ընթացող վետերանների աշխարհի առաջնությունում երեք տուրերից հետո վաստակելով 2,5 միավոր, կես միավորով է զիջում առաջատարին՝ Մարկ Հեբդենին: Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի Պրայա դա Պիպա քաղաքում ավարտված Ամերիկա աշխարհամասի առաջնությունում 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և 194 մասնակիցների մեջ գրավել է 8-րդ տեղը:
Սևակից կես միավորով է առաջ եղել չեմպիոնի տիտղոսը նվաճած գրոսմայստեր Խուլիո Գրանդա Զունիգան (Պերու):
 
Սանկտ Պետերբուրգում կայացած Չիգորինի հուշամրցաշարում գլխավոր մրցանակը նվաճել է սերբ գրոսմայստեր Իվան Իվանիշևիչը, ով 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր:
 
Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Հովիկ Հայրապետյանը (Հայաստան), Արթուր Գաբրիելյանը (Ռուսաստան), միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը (Հայաստան) վաստակել են 6,5-ական միավոր:
 
Աղբյուրը՝ www.armchess.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: