Նորություններ

Հայ գրոսմայստերը կմասնակցի Վեյկ ան Զեեի մրցաշարին

Սպորտ 2014-10-25

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2015 թվականին կմասնակցի Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում հունվարի 10-25-ն ընթանալիք մրցաշարին:
Լևոն Արոնյանի մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Վեսլի Սոն (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Իվան Շարիչը (Խորվաթիա), Հոու Յիֆանը (Չինաստան), Լյուկ Վան Վելին (Հոլանդիա):
 
Մինչ այդ Լևոն Արոնյանը նոյեմբերի վերջին ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մրցախաղ կանցկացնի Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ:
 
Նախատեսվում է, որ մրցախաղը բաղկացած կլինի չորս դասական և 16 կայծակնային պարտիաներից:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: