Նորություններ

ԵՊԿԵ-ն և Տիգրան Համասյանը համատեղ ելույթ կունենան

Ուշագրավ 2014-10-22

Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը (ԵՊԿԵ) համատեղ ելույթ կունենան աշխարհի 100 քաղաքներում, ուր գաղթել են ցեղասպանությունից մազապուրծ հայերը:
«Մեկ շաբաթ առաջ ավարտել ենք երգչախմբի հետ համատեղ կայանալիք համերգի երգացանկի ձայնագրման աշխատանքները: Ձայնագրումը Հայաստանում կատարել է գերմանական “ECM” կազմակերպությունը», - նշել է Տիգրան Համասյանը:
 
Երաժշտի խոսքով ձայներիզում տեղ են գտել V-XX դդ. հայ հոգևոր երաժտության ստեղծագործություններ, որոնց համար դաշնամուրի և երգչախմբի մշակումը կատարել է Տիգրան Համասյանը: 
 
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ձայներիզի շնորհանդեսը ծրագրվում է իրականացնել հաջորդ տարի աշնանը:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: