Նորություններ

Հայ շախմատիստն աշխարհի առաջնությունում

Սպորտ 2014-10-17

Հայաստանը ներկայացնող շախմատիստ Կարեն Գրիգորյանը, վաստակելով 7 միավոր մրցաշարում, դեռևս երրորդ հորիզոնականն է զբաղեցնում: Շախմատի` աշխարհի երիտասարդական առաջնությունն ընթանում է Հնդկաստանում: Նույնքան միավոր ունեն ևս 11 շախմատիստ:
Առաջատարներն են չինացիներ Յի Վեյին և Շանգլեյ Լուն: Նրանք վաստակել են 8-ական միավոր:
 
Աղջիկների մրցաշարում Հայաստանը ներկայացնում է Մարիա Գևորգյանը: 10 տուրից հետո նա վաստակել է 6.5 միավոր և բաժանում է 8-14-րդ տեղերը:
 
Միանձնյա առաջատարը ռուս շախմատիստ Ալեքսանդրա Գորյաչկինան է, ով ունի 8.5 միավոր:
 
Աշխարհի առաջնության ավարտին մնացել է երեք տուր: Հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 19-ին:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: