Նորություններ

«Հայ Ֆեստ». արդյունքներն ամփոփված են

Ուշագրավ 2014-10-10

«Փառատոնային իրարանցում» խորագիրը կրող «Հայ Ֆեստ» միջազգային 12-րդ թատերական փառատոնի, որն անց է կացվել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Հայ դերասանների միություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ, նախաձեռնողներն ամփոփել են փառատոնի արդյունքները:
«Հայ Ֆեստին» այս տարի հյուրընկալվել էին 18 երկրի 200 մասնակից` հյուրեր, արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ, թատերագետներ և այլք:
 
Փառատոնի բացումը կայացել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հունգարական «Լիվինգ փիքչըրս» թատրոնի «Կենդանի մակերես» մուլտիմեդիա ներկայացումով:
 
Այնուհետև երևանյան 10 բեմահարթակներում ցուցադրվել են դրամատիկական, երաժշտական, պարային, տիկնիկային ավելի քան 50 ներկայացում: «Հայ Ֆեստի» հիմնական ծրագրում երևանյան թատրոններից մասնակցել են Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային, «Համազգային», «Փոքր» և «Միհր» թատրոնները: 
 
Փառատոնի շրջանակներում մասնակիցներն անցկացրել են վարպետության դասընթացներ: «Հայ Ֆեստը» նաև ուսանողներին է հնարավորություն ընձեռել ներկայացնել իրենց աշխատանքները «Արմս Ֆեստ» ուսանողական ծրագրում:
 
Փառատոնի փակման արարողությանը բոլոր մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր: «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնն անցկացվում է 2003թ.-ից, փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը:
 
Աղբյուրը` mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: