Նորություններ

ՀՀ Մ-19 հավաքականը կանցկացնի հանդիպումներ

Սպորտ 2014-10-10

Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2015 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ խմբի մրցաշարում, որը կանցկացվի ս.թ. հոկտեմբերի 10-ից 15-ը, կներկայանա նաև Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը: Նույն խմբում ընդգրկված են Իտալիայի, Սերբիայի և Սան-Մարինոյի հավաքականները:
Հայաստանի Մ-19 հավաքականը գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ մեկնել է Սերբիա:
 
Հայաստանի Մ-19 հավաքականն անցկացրել է մարզում, որին մասնակցել են բոլոր հրավիրված ֆուտբոլիստները:
 
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կմրցի Իտալիայի, հոկտեմբերի 12-ին՝ Սերբիայի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Սան-Մարինոյի հավաքականների հետ:
 
Աղբյուրը` www.ffa.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: