Նորություններ

Կանցկացվի «Անցյալի պահպանություն հանուն ապագայի» համաժողովը

Ուշագրավ 2014-10-06

Ս.թ. հոկտեմբերի 6-7-ը տեղի կունենա «Անցյալի պահպանություն հանուն ապագայի» խորագրով հայկական գրադարանների երրորդ միջազգային համաժողովը: Այն կանցկացվի ՀՀ մշակույթի նախարարության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի ազգային գրադարանի աջակցությամբ:
«Անցյալի պահպանություն հանուն ապագայի» խորագրով հայկական գրադարանների երրորդ միջազգային համաժողովը տրամաբանական շարունակությունն է 2009 թ. օգոստոս ամսին Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի «Գրիգոր և Կլարա Զոհրապ» տեղեկատվության կենտրոնի կազմակերպած հայկական գրադարանների առաջին համագումարի և «Հայ գրատպության 500-ամյակի», «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրերի շրջանակում 2012 թ. ՀՀ մշակույթի նախարարության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի ազգային գրադարանի աջակցությամբ կազմակերպված հայկական գրադարանների երկրորդ միջազգային համաժողովի։
 
Երրորդ միջազգային համաժողովի ընթացքում քննարկումներ կծավալվեն թեմատիկ երեք հիմնական ուղղություններով` «Գրքափոխանակության կազմակերպում հայագիտական հաստատությունների միջև», «Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ», «Հայկական տպագիր ժառանգության էլեկտրոնային շտեմարանների ստեղծում» (Հայ հնատիպ գրքի համահավաք շտեմարանի ստեղծում, Հայ պարբերական մամուլի համահավաք շտեմարանի ստեղծում): 
 
Համաժողովի ընթացքում ակնկալվում է նաև անդրադարձ հայկական գրադարաններում և հայագիտական կենտրոններում հայ հնատիպ գրքերի առկայությանը, եզակի հավաքածուների թվայնացման ուղղությամբ կատարված և կատարվելիք աշխատանքներին, հավաքածուների էլեկտրոնային մատենագիտական նկարագրման ուղղությամբ տարվող աշխատանքներին, հայագիտական հավաքածուների տեսանելիությանը համացանցում, հազվագյուտ հավաքածուների պահպանմանն ու վերականգնմանը:
 
Համաժողովին հանդես կգան բանախոսներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, Դանիայից, Մերձավոր Արևելքի հայագիտական կենտրոններից, ինչպես նաև հոգևոր դասի ներկայություն՝ Մայր Աթոռի թեմերից:
 
Աղբյուրը` mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: